Կիսակցորդ-Բեռնախցիկատարներ

Կիսակցորդ-բեռնախցիկատարներն իրենցից ներկայացնում են անիվային փոխադրամիջոցների տեսակ, որն ունի խիստ ֆունկցիոնալ նշանակություն:
Սովորաբար բեռնախցիկատար են անվանում այն տրանսպորտային միջոցը, որը նախատեսված է բեռնախցիկի մեջ բարձված բեռները բեռնախցիկի բարձման-բեռնաթափման տարածքում փոխադրելու համար, որոնք ունեն 10-40տ տարողունակություն: Քանի որ երբեմն վերջնական նշանակման վայրը հեռու է լինում նավահանգստից, արդեն անհրաժեշտություն է լինում օգտագործել ավտո բեռնախցիկատարները:

 

Ավտո-բեռնախցիկատար 

Օգտագործվում է բեռնախցիկների օգտագործման համար և կազմված է բեռնատար մեքենայից: Բեռնախցիկատարը կարող է օգտագործվել ոչ միայն բեռնախցիկների փոխադրման համար, այլ նաև ցանկացած ապրանքի, որը կարելի է հարմարեցնել և ամրացնել հարթակի վրա: Ավտոբեռնախցիկատարները լինում են՝

  • ստանդարտ
  • կիսակցորդ
  • ցածրաշրջանակ կիսակցորդ բեռնախցիկատարներ

 

Ցածրաշրջանակ կիսակցորդ բեռնախցիկատարներ

 Սրանք հիմնականում օգտագործվում են մեծ տարողությամբ չոր բեռնախցիկների փոխադրման համար: Ունեն 12 650 մ երկարություն, 1100 մմ բարձրություն և 2500 մմ բարձրություն: Ցածրաշրջանական կիսակցորդ բեռնախցիկատարները նախատեսված են մեկ 20 ֆուտանոց (Բարձր/ստանդարտ), երկու 20 ֆուտանոց կամ մեկ 40 ֆուտանոց (բարձր/ստանդարտ): Ցածրաշրջանակ բեռնախցիկտարներով հնարավոր է փոխադրել մինչև 34000 կգ բեռ:

 

Ստանդարտ կիսակցորդ բեռնախցիկատար

Նախատեսված է մեկ կամ երկու 20 ֆուտ ստանդարտ բեռնախցիկների, կամ մեկ 40 ֆուտ ստանդարտ բեռնախցիկի փոխադրման համար: Ստանդարտ երկարությունն է 12 500 մմ, լայնությունը՝ 2500մմ, բարձրությունը՝ 1400 մմ: Փոխադրվող բեռի քաշը կարող է լինել մինչև 31000կգ:

 

Կողային կիսակցորդ բեռնախցիկատարներ

 Այն ունի հետտևյալ ներքին չափերը. Երկարություն՝ 12390-13000 մմ, լայնություն՝ 2480 մմ, կողի բարձրություն՝ 600մմ: Այն ունի 35000-50000կգ բեռնատարողություն: Բեռնախցիկատարն ունի ամրացված լրացուցիչ 12 կցամասեր 20 և 40 ֆուտ բեռնախցիկների փոխադրման համար:Կողմասերը շարժական են:

HS code կոդավորման համակարգ

Ապրանքների HS կոդավորման համակարգը (Harmonized Commodity Description and Coding System (HS)) իրենից ներկայացնում է ապրանքների նույնականացման մեխանիզմ: Այն հնարավորություն է տալիս ընթացքում մաքսիմալ պարզեցնել ապրանքների ձևակերպան գործընթացները թե՛ դրանց գնման-վաճառքի, թե՛ բեռնափոխադրման և թե՛ մաքսային գործընթացներում: Մշակվել և ընդունվել է 1983 թ Համաշխարհային մաքսայն կազմակերպության կողմից:

Վտանգավոր բեռներ են համարվում հատուկ անվտանգության միջոցների կիրառում պահանջող նյութերը. դրանք բարձր վտանգ ունեցող, ֆիզիկաքիմիական ՀՍՏ 19433-88 հատկություններով օժտված  նյութերն են:

Վտանգավոր բեռների դասակարգեր

Ամեն դասակարգի վտանգավոր բեռները` համապատասխան իրենց ֆիզիկաքիմիական հատկանիշների, վտանգավորության աստիճանի և տեսակների բաժանվում են ենթակարգերի, դասակարգերի և խմբերի (ըստ ՀՍՏ 19433-88) 

 

1. Դաս

1 - պայթուցիկ նյութեր, որոնք իրենց հատկանիշներով կարող են պայթել, հրդեհ առաջացնել, ինչպես նաև պայթուցիկ հեղուկներ և նյութեր պարունակող սարքավորումներ, որոնք նախատեսված են պիրոտեխնիկ ազդեցության ստացման համար

• ենթակարգ 1.1 -  պայթյունավտանգ պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք ունեն զանգվածային հրդեհի վտանգ, երբ պայթյունը միանգամից ոչնչացնում է ամբողջ բեռը

• ենթակարգ 1.2- պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք մասսայականորեն չեն պայթում

• ենթակարգ 1.3 - պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք հրդեհի վտանգ են ներկայացնում փոքր պայթյունի դեպքում կամ անգամ առանց դրա

• ենթակարգ 1.4 - պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք փոխադրման ժամանակ սակավ վտանգ են ներկայացնում պայթյունի համար ինքնուրույն բռնկման դեպքում և չեն վնասում սարքերն ու փաթեթները

• ենթակարգ 1.5 - զանգվածային պայթույնավտանգ նյութեր, որոնք քիչ  զգայուն են և փոխադրման ընթացքում դրանց բռնկումից քիչ հավանական է պայթյունի առաջացումը

• ենթակարգ 1.6 - Արտադրանքներ, նյութեր, որոնք պարունակում են բացառապես ոչ պայթուցիկ նյութեր, պայթյունի վտանգ գրեթե չեն ներկայացնում, զանգվածային պայթյուն չեն առաջացնում

 

2. ԴԱՍ

2 – սառեցմամբ հեղուկացված, սեղմված գազեր, որոնք լուծված են ճնշման տակ և համապատասխանում են հետևյալ պահանջներից գոնե մեկին

•  50C –ի դեպքում գոլորշիների 3 кгс/смЧЗОО кПа)-ից ավելի կամ հավասար բացարձակ ճնշում

•  50C –ից ցածր կրիտիկական ջերմաստիճան

 Ըստ ֆիզիկական վիճակի գազերը բաժանվում են`

• Սեղմված գազեր, որոնց ջերմաստիճանը 10С- –ից ցածր է

• Հեղուկ գազեր, որոնք ունեն 10C-ին հավասար կամ բարձր ջերմաստիճան, բայց ոչ ավելի 70 C- ից

• Հեղուկ գազեր, որոնց կրիտիկական ջերմաստիճանը բարձր է կամ հավասր 70C-ի:

• ճնշման տակ լուծված

• Սառեցմամբ հեղուկացված

• Հատուկ միջոցների ազդեցության տակ ընկնող աէրոզոլներ և սեղմված գազեր

 

Ենթակարգեր

• ենթակարգ 2.1 - չհրկիզվող գազեր

• ենթակարգ 2.2 - չհրկիզվող թունավոր գազեր

• ենթակարգ 2.3 - դժվար հրկիզվող գազեր

• ենթակարգ 2.4 - հեշտ հրկիզվող թունավոր գազեր

• ենթակարգ 2.5 - քիմիապես անկայուն գազեր

• ենթակարգ 2.6 - քիմիապես անկայուն, թունավոր գազեր

 

3. ԴԱՍ

3 - դյուրավառ  հեղուկներ, հեղուկների խառնուրդներ, ինչպես նաև, լուծույթում կամ սուսպենզիաներում պինդ նյութեր պարունակող հեղուկներ, որոնք անջատում են դյուրավառ գոլորշիներ, որոնք ունեն փակ հալեցում բռնկման 61C և ցածր ջերմաստիճան 

• ենթակարգ 3.1 - դյուրավառ հեղուկներ բռնկման ցածր ջերմաստիճանով և հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում ցածր է -18C, կամ որոնք ունեն բռնկման ջերմաստիճան բացի դյուրավառությունից այլ վտանգավոր հատկությունների հետ համադրման արդյունքում

• ենթակարգ 3.2 - Միջին բռնկման ջերմաստիճանով դյուրավառ հեղուկներ՝ փակ հալամանում -18C-ից մինչև +23C է բռնկման ջերմաստիճանով

• ենթակարգ 3.3 - բռնկման բարձր ջերմաստիճանով դյուրավառ հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում 23C-ից 61C է

 

4.ԴԱՍ

4 - դյուրավառ նյութեր (բացի որպես պայթյունավտանգ դասակարգվածներից) որոնք տեղափոխման ժամանակ ընդունակ են հեշտ վառվել ներքին բռնկման աղբյուրներից`շփման, խոնավության կլանման, ինքնաբուխ քիմիական ռեակցիաների, ինչպես նաև տաքանալու հետևանքով

• ենթակարգ 4.1 - դյուրավառ պինդ նյութեր, որոնք ընդունակ են հեշտ բռնկվել և ակտիվորեն այրվել բռնկման արտաքին աղբյուրների կարճատև ներգործության արդյունքում (կայծի,կրակի կամ շփման)

• ենթակարգ 4.2 - դյուրավառ նյութեր, որոնք տեղափոխման սովորական պայմաններում կարող են ինքնուրույն տաքանալ և բռնկվել

• ենթակարգ 4.3 - Նյութեր, որոնք ջրի հետ շփման ժամանակ արտադրում են բռնկվող գազեր

 

5. ԴԱՍ

5 - Օքսիդացնող նյութեր և օրգանական պերօքսիդներ, որոնք ընդունակ են հեշտությամբ անջատել թթվածին, նպաստել այրմանը, ինչպես նաև համապատասխան պայմաններում, կամ այլ նյութերի հետ խառնուրդի դեպքում կարող են հանգեցնել ինքնայրման և պայթյունի

• ենթակարգ 5.1 - Օքսիդացնող նյութեր, որոնք ինքնաբերաբար այվող չեն, բայց նպաստում են այլ նյութերի բռնկմանը, և այրման ժամանակ անջատում են թթվածին, ինչի հետևանքով էլ մեծացնում են կրակի ինտենսիվությունը

• ենթակարգ 5.2 - Օրգանական պերօքսիդներ, որոնք մեծամասամբ այրվող են, կարող են հանդես գալ որպես օքսիդացնող նյութեր և վտանգավոր կերպով փոխազդել այլ նյութերի հետ: Դրանցից շատերը հեշտ վառվում են և զգայուն են հարվածի և շփման նկատմամբ

 

6. ԴԱՍ

6 - Թունավոր և վարակիչ նյութեր, որոնք օրգանիզմի ներսում հայտնվելու, կամ մաշկի և արցունքագեղձի հետ շփման արդյունքում ընդունակ են հանգեցնել թունավորման, հիվանդության կամ մահվան

• ենթակարգ 6.1 - Թունավոր (տոկսիկային) նյութեր, որոնք ընդունակ են հանգեցնել թունավորման շնչելու ժամանակ (գոլորշի, փոշի), օրգանիզմի ներսում հայտնվելու, կամ մաշկի հետ շփման արդյունքում 

• ենթակարգ 6.2 - Հիվանդությունների հանգեցնող միկրոօրգանիզմներ պարունակող նյութեր, որոնք վտանգավոր են մարդկանց և կենդանիների համար

 

7. ԴԱՍ

7 - Ռադիոակտիվ նյութեր ավելի քան 70 кБк/кг (2 нКи/г) տեսակարար ակտիվությամբ

 

8.ԴԱՍ

8 - կոռոզիոն նյութեր, որոնք հանգեցնում են մաշկի, արցունքագեղձի և շնչուղիների վնասման, մետաղների կոռոզիայի, տրանսպորտային միջոցների, կառույցների և բեռների վնասման, ինչպես նաև օրգանական և որոշ քիմիական նյութերի հետ փոխազդեցության արդյունքում կարող են հանգեցնել հրդեհների

• ենթակարգ 8.1 - թթուներ

• ենթակարգ 8.2 - ալկալիներ

• ենթակարգ 8.3 - տարբեր այրող և կոռոզիոն նյութեր

 

9. ԴԱՍ

9 - Տեղափոխման ժամանակ համեմատաբար ցածր վտանգ ներկայացնող նյութեր, որոնք չեն դասվում վերոհիշյալ որևէ դասի մեջ, բայց պահանջում են իրենց նկատմամբ կիրառել սահմանված կանոններ տեղափոխման և պահպանման ժամանակ

• ենթակարգ 9.1 - Պինդ և հեղուկ վառվող նյութեր, որոնք իրենց հատկություններով չեն դասվում 3-րդ և 4-րդ դասին, բայց որոշակի պայմաններում կարող են լինել հրդեհավտանգ (վառվող հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ ամանում +61C-ից մինչև +100C է, մանրաթելեր և համանման այլ նյութեր)

• ենթակարգ 9.2 - Նյութեր, որոնք որոշակի պայմաններում դառնում են այրող և կոռոզիոն

Ինկոտերմսն իրենից ներկայացնում է միջազգային առևտրային հարաբերությունները կարգավորող տերմինների ամբողջություն: Միջազգային առևտրային տերմիններ ասելով հասկանում ենք միջազգային առք ու վաճառքի  պայմանագրերի ստանդարտ պայմաններ: Այս պայմանները սահմանում են առևտրային գործարքի կողմերի պարտականություններն,  կարգավորում են բեռի սեփականության իրավունքի, բեռի վնասման, սխալ փաստաթղթային ձևակերպումների հետ կապված պատասխանատվության  փոխանցման գործընթացները և այլն:

Առաջին Ինկոտերմսը հրապարակվել է 1936թ: Մինչ օրս միջազգային առևտրի մասնագետներն իրավաբանների հետ միասին անընդհատ փոփոխությունների են ենթարկում այն:

Ինկոտերմս 2010-ը ներառում է  հետևյալ  տերմինները՝

 

EXW

«Գործարանից» տերմինը նշանակում է, որ Վաճառողի պարտավորությունները համարվում են ավարտված, երբ նա ապրանքը տրամադրում է Գնորդին իր ձեռնարկությունում կամ այլ նշված վայրում/օրինակ. գործարանում, ֆաբրիկայում, պահեստում և այլն/: Վաճառողը պատասխանատու չէ ապրանքը տրանսպորտային միջոցի վրա բարձելու և ապրանքի արտահանման մաքսազերծման համար:

Այսպիսով, նշված տերմինը Վաճառողի պարտականությունները հասցնում է նվազագույնի, իսկ գնորդը պետք է հոգա Վաճառողի ձեռնարկությունից մինչև նշանավայրը ապրանքի փոխադրման հետ կապված բոլոր ծախսերն ու ռիսկերը:

Սակայն Վաճառողի և Գնորդի միջև եղած նախնական պայմանավորվածության համաձայն /պայմանագրին կից հավելվածի տեսքով/ ապրանքի բարձման ծախսերը կարող է կատարել Վաճառողը:

Այս տերմինը չի կիրառվում, երբ Գնորդը ի վիճակի չէ ուղղակի կամ անուղղակի կերպով կատարել արտահանման համար մաքսային ձևակերպումները: Տվյալ պարագայում գործում է FCA պայմանը:

 

FCA

«Մինչև բեռնափոխադրողի մոտ» տերմինը նշանակում է, որ Վաճառողը մաքսազերծված ապրանքը հասցնում է մինչև Գնորդի նշած վայրը՝ նրա Բեռնափոխադրողին: Եթե ապրանքը տրամադրվում է Վաճառողի տարածքում, ապա Վաճառողը պատասխանատու է ապրանքի բարձման համար: Եթե ապրանքը տրամադրվում է մեկ այլ վայրում, ապա Վաճառողը պատասխանատու չէ ապրանքի բարձման համար:

Նշված տերմինը կիրառվում է տրանսպորտային տարբեր միջոցներով բեռնափոխադրումների ժամանակ, ներառյալ խառը: «Բերնափոխադրող» կարող է հանդիսանալ յուրաքանչյուր անձ, ով համաձայն պայմանագրի պարտավոր է ապահովել ապրանքի բեռնափոխադրումը երկաթուղով, ավտոմեքենայով, օդային, ծովային տրասպորտներով, կամ էլ խառը փոխադրումով:

Եթե Գնորդը վստահում է ապրանքի հանձնումը մեկ այլ անձի, որը չի հանդիսանում Բեռնափոխոդրող, ապա Վաճառողի պարտականություններն ավարտվում են ապրանքը տվյալ անձին հանձնելու պահից:

 

FAS

«Մինչև նավի կողքը» տերմինը նշանակում է, որ Վաճառողը ավարտել է իր պարտավորությունը ապրանքը նշված նավահանգստում նավամատույցում կամ լիխտերի վրա նավակողի երկայնքով դնելու պահից: Դա նշանակում է, որ այդ պահից սկսած ապրանքի կորստի ու փչացման ռիսկերի հետ կապված բոլոր ծախսերը իր վրա է վերցնում Գնորդը: FAS-ի պայմանով Վաճառողը պարտավոր է իրականացնել ապրանքի արտասահման համար մաքսազերծումը:

FAS-ը գործում է միայն ծովային և ներքին ջրային ճանապարհով փոխադրումների ժամանակ:

 

FOB

«Մինչև նավի վրա» տերմինը նշանակում է, որ Վաճառողը կատարել է առաքումը, երբ ապրանքը դրվել է նավի վրա նշված նավահանգստում: Դա նշանակում է, որ այդ պահից սկսած Գնորդն իր վրա է վերցնում ապրանքի կորստի ու փչացման ռիսկերի հետ կապված բոլոր ծախսերը: FOB-ի պայմանով ապրանքի արտահանման համար մաքսազերծման պարտավորությունը դրվում է Վաճառողի վրա:

Տվյալ տերմինը գործում է ծովային և ներքին ջրային տրանսպորտով փոխադրումների ժամանակ: Եթե կողմերը չեն պատրաստվում ապրանքը դնել նավի վրա, ապա պետք է գործել FCA պայմանով:

 

CFR

«Արժեքն ու փոխադրումը» տերմինը նշանակում է, որ Վաճառողը կատարել է առաքումը տվյալ նավահանգստում նավի վրա բարձելու պահից: Վաճառողը պարտավոր է վճարել ապրանքը մինչև նշված նավահանգիստը փոխադրելու ծախսերը: Սակայն ապրանքը նավի վրա բարձելուց հետո նրա փչացման ու կորստի ռիսկերը, ինչպես նաև լրացուցիչ այլ ծախսեր Վաճառողից անցնում են Գնորդին:

CFR պայմանով՝ ապրանքի արտահանման համար մաքսազերծման ծախսերը դրվում են Վաճառողի վրա:

Տվյալ տերմինը կիրառվում է ապրանքի ծովային ու ներքին ջրային տրանսպորտով փոխադրումների ժամանակ: Եթե կողմերը չեն պատրաստվում ապրանքը դնել նավի վրա, ապա այդ դեպքում կիրառվում է CPT տերմինը:

 

 

CIF

«Արժեքը, ապահովագրումն ու փոխադրումը» տերմինը նշանակում է, որ Վաճառողը կատարել է առաքումը ապրանքը տվյալ նավահանգստում նավի վրա բարձելու պահից: Վաճառողը պարտավոր է վճարել ապրանքը մինչև նշված նավահանգիստ փոխադրելու ծախսերը: Սակայն ապրանքը նավի վրա բարձելուց հետո նրա փչացման ու կորստի ռիսկերը, ինչպես նաև լրացուցիչ այլ ծախսեր Վաճառողից անցնում են Գնորդին:

CIF պայմանով՝ Վաճառողի վրա է դրվում ապրանքի արտահանման համար մաքսազերծման ծախսերը:

Տվյալ տերմինը կիրառվում է ապրանքի ծովային և ներքին ջրային տրանսպորտով փոխադրումների ժամանակ: Եթե կողմերը չեն պատրաստվում ապրանքը դնել նավի վրա, այդ դեպքում կիրառվում է CIP տերմինը:

 

CIP

«Փոխադրումը և ապահովագրումը վճարած է մինչև» տերմինը նշանակում է, որ Վաճառողը հասցնում է ապրանքը Բեռնափոխադրողին: Բացի դա, Վաճառողը պարտավոր է վճարել ապրանքի՝ մինչև նշանավայր փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը: Դա նշանակում է, որ Գնորդն է իր վրա վերցնում ապրանքը նման պայմանով տեղ հասցնելու ռիսկերը կամ լրացուցիչ այլ ծախսերը: CIP պայմանով՝ Վաճառողի վրա է դրվում նաև բեռնափոխադրման ընթացքում ապրանքի փչացման, կորստի ռիսկերից ապահովագրման պարտավորությունը՝ հօգուտ Գնորդի:

«Բեռնափոխադրող» կարող է կոչվել յուրաքանչյուր անձ, ով համաձայն բեռնափոխադրման պայմանագրի իր վրա է վերցնում երկաթգծով, ավտոմեքենայով, օդային, ծովային և ներքին ջրային, ինչպես նաև խառը բեռնափոխադրման կամ էլ վերջինս կազմակերպման պարտավորությունը:

Տվյալ տերմինը կիրառվում է բեռնափոխադրման տրանսպորտային ցանկացած տեսակի դեպքում, ներառյալ խառը:

 

CPT

«Փոխադրումը վճարած մինչև» տերմինը նշանակում է, որ Վաճառողը հասցնում է ապրանքը Բեռնափոխադրողին: Բացի դա, Վաճառողը պարտավոր է վճարել ապրանքի՝ մինչև նշանավայր փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը:

Դա նշանակում է, որ Գնորդն է իր վրա վերցնում ապրանքի կորստի և փչացման ռիսկերը, ինչպես նաև ապրանքը Բեռնափոխադրողին հանձնելուց հետո առաջացած այլ ծախսեր:

«Բեռնափոխադրող» կարող է կոչվել յուրաքանչյուր անձ, ով համաձայն բեռնափոխադրման պայմանագրի իր վրա է վերցնում երկաթգծով, ավտոմեքենայով, օդային ծովային և ներքին ջրային կամ էլ խառը բեռափոխադրման և վերջինս կազմակերպման պարտավորությունները:

CPT պայմանով Վաճառողի վրա է դրվում ապրանքի արտահանման համար մաքսազերծման պարտավորությունը:

Տվյալ տերմինը կիրառվում է բեռնափոխադրման տրանսպորտային ցանկացած տեսակի դեպքում, ներառյալ խառը:

 

DAT

Նոր տերմին է:  Կարող է օգտագործվել  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով փոխադրումների ժամանակ և նշանակում է վաճառողի պարտականությունները համարվում են կատարված, երբ նա հասցնում է տրանսպորտային միջոցից բեռնաթափված բեռը նախապես որոշված տերմինալ:

Տերմինալ ասվածի տակ հասկացվում է ցանկացած վայր (ավիա, ավտոր, երկաթգծային տերմինալներ, պահեստներ և այլն): Վաճառողը կրում է ողջ ռիսկերը կապված բեռի առաքման և  տերմինալում դրա բեռնաթափման հետ: Վաճառողը պարտավոր է իրականացնել բոլոր մաքսային ձևակերպումները և հոգալ ներմուծման հետ կապված բոլոր տուգանքները:

 

DAP

Այս տերմինը նշանակում է, որ առաքումը համարվում է արված, երբ վաճառողը բեռնաթափման պատրաստ բեռըփոխադրող տրանսպորտային  միջոցով հանձնում է գնորդին նախապես նշանակված վայրում: Վաճառողը կրում է փոխադրման հետ կապված բոլոր ռիսկերը մինչ առաքման վայր:

   Գործարքի կողմերին խորհուրդ է տրվում ուշադիր լինել պայմաններ կապելուց և առավել հստակ ձևակերպել առաքման վայրը, քանի որ մինչ այդ բոլոր ռիսկերը կրում է վաճառողը: Վաճառողներին խորհուրդ է տրվում կնքել փոխադրման այնպիսի պայմանագրեր, որտեղ այս կետերը հստակ նշված կլինեն: Օրինակ, եթե Վաճառողը պարտավորվում է ապահով բեռնաթափման ծախսերը, ապա նա իրավունք չունի գնորդից նման ծախսերի փոխհատուցում պահանջել, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 DAP տերմինը վաճառողից պահանջում է ապահով արտահանման բոլոր մաքսային ձևակերպումները եթե այդպիսիք կան: Բայց վաճառողը պարտավոր չէ ապահով ներմուծման հետ մաքսային ձևակերպումները, մուծել ներմուծման հետ կապված տուգանքներ կամ ապահովել այլ մաքսային ձևակերպումներ: Եթե կողմերը ցանկանում են այս պատասխանատվությունը թողնել վաճառողի վրա նախընտրելի կիրառել DDP տերմինը:

 

DDP

«Տեղ հասցրած, մաքսը վճարած» տերմինը նշանակում է, որ Վաճառողը նշանավայրում Գնորդին տրամադրում է ներմուծման համար մաքսազերծված և տրանսպորտային միջոցից չբեռնաթափված ապրանքը:

Վաճառողը պարտավոր է իր վրա վերցնել ապրանքի փոխադրման հետ կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ ներմուծող երկրի տուրքերը /որտեղ դա պահանջվում է/: «Տուրք» բառը այստեղ նշանակում է մաքսազերծումն իրականացնելու պարտավորությունները և ռիսկերը, ինչպես նաև մաքսային ձևակերպումների, տուրքերի, հարկերի և այլ գանձումների վճարումները:

Այն դեպքում, երբ EXW պայմանը Վաճառողի վրա է դնում նվազագույն պարտավորություններ, DDP պայմանը Վաճառողի վրա է դնում առավելագույն պարտավորություններ: Տվյալ տերմինը չի կիրառվում, եթե վաճառողը ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի կարող ապահովել ապրանքի ներմուծման արտոնագիր:

Եթե կողմերը ցանկանում են, որ Գնորդն իր վրա վերցնի ապրանքի ներմուծման հետ կապված բոլոր ծախսերն ու ռիսկերը, այս դեպքում կիրառվում է DDU տերմինը:

Տվյալ տերմինը կիրառվում է անկախ տրանսպորտային միջոցից: Սակայն, երբ առաքումն իրականացվում է նշված նավահանգստում մինչև նավի վրա կամ նավամատույցին՝ կիրառվում են DES կամ DEQ տերմինները:

Կիսակցորդ (տենտային)

Այս տեսակն օգտագործվում է գրեթե բոլոր տեսակի բեռների համար: Տենտը հնարավորություն է տալիս իրականացնել բարձումներ մեքենայի կողքերից, վերևից և ետնամասից:
Տարողունակություն- 20-25տ, 22-33 եվրոպալլետ
Ներքին ծավալ- 60-92 մ3

 


Սառնարան մեքենա:

Սառնարան կիսակցորդ: Սրանք օգտագործվում են հիմնականում այն բեռների համար, որոնք շուտ փչացող են և ունեն պահպանման հատուկ պահանջներ: Սառնարան մեքենան հնարավորություն է տալիս պահպանել +25°С ից -25°С.
Տարողունակություն- 20-25տ, 22-33 եվրոպալլետ
Ներքին ծավալ- 60-92 մ3

 


Ավտոգնացք

Այս տեսակի մեքենաների հիմնական առավելությունը բարձման և բեռնաթափման արագ կազմակերպումն է և ներքին մեծ ծավալը: Թերությունն այն է, որ հնարավորություն չի տալիս բարձել մեծ երկարությամբ  ապրանքներ:
Տարողունակություն- 16-25 տ, 22-33 եվրոպալլետ
Ներքին ծավալ- 60-120 մ3

 


Իզոթերմ (Թերմոս)

Այս տեսակը հիմնականում օգտագործվում է սննդի և նմանատիպ ապրանքների փոխադրման համար: Այն հնարավորություն ունի երկար ժամանակ պահպանել որոշակի ջերմաստիճան:
Տարողունակություն- 3-25 տ, 6-33 եվրոպալլետ
Ներքին ծավալ- 30-92 մ3

 


Բաց պլատֆորմ:

Հիմնականում օգտագործվում են այն ապրանքների համար, որոնք կայուն են ջերմաստիճանային արտաքին ազդեցությունների նկատմամբ: Օգտագործվում են նաև գերմեծ սարքավորումների փոխադրման ժամանակ:
Տարողունակությունը- 15-20տ
 

 


«Jumbo»

Այն իրենից ներկայացնում է մեծ տարողությամբ կիսակցորդ:
Տարողունակություն- մինչև 20 տ, 33 եվրոպալլետ
Ներքին ծավալ- 96-125 մ3
 

 


Ցիստեռն

 

 

Օգտագործվում է պարենային և ոչ պարենային հեղուկ բեռների փոխադրման համար:
Տարողունակությունը- 12-20տ
Ներքին ծավալը-6-40 մ3
 

ՄՃՓ Կոնվենցիան վերաբերում է այն բեռնափոխադրումներին, որոնք իրականացվում են ճանապարհային տրանսպորտի միջոցով և առանց բեռի  միջանկյալ վերաբարձումների՝  անցնելով մեկ կամ մի քանի սահմաններ՝ ուղարկման կետիից մինչև նշանակման վայր: Փոխադրումն իրականացվում է պայմանով, որ դրա մեծ մասը պետք է իրականացվի ավտոտրանսպորտով: ՄՃՓ կարգավորումներով փոխադրվող բեռները տարբեր երկրների սահմաններն անցնելիս ազատվում  են արտահանման և ներմուծման մաքսավճարներից:


TIR գրքույկն իրենից ներկայացնում է բեռն ուղեկցող մաքսային փաստաթուղթ, որն իրավունք է տալիս իրականացնել փոխադրումներ այն երկրների սահմաններով, որոնք ընդունել են ՄՃՓ Կոնվենցիան: Բոլոր ավտոտրանսպորտային միջոցները պետք ունենան համապատասխան մարմնի թույլտվություն, որը ձևակերպվում է ՄՃՓ փոխադրագրքույկի (TIR carnet) միջոցով:

Բեռների տրանսպորտային բնութագրիչը կարելի է ներկայացնել որպես մի քանի բնութագրիչների ամբողջություն: Օրինակ, ռեժիմ, որով պետք է պահպանվի  ապրանքը,  դրա փաթեթավորման տարբերակ (այդ թվում փաթեթանյութերի տարատեսակները), բարձման և փոխադրման տեսակը, բեռի ֆիզիկական և քիմիական  բնութագրիչները, վտանգավորության աստիճանը, ֆիզիկական պարամետրերը (քաշ, ծավալ),  բնության ազդակների նկատմամբ զգայունությունը և այլն:

 

Ըստ դասակարգման բենռերը լինում  են   ռեժիմային, փոխադրամիջոցի հատակին լցնովի, ընդհանուր, ինչպես նաև կենդանի բեռներ:


Լցնովի բեռները փոխադրման համար պահանջում են հատուկ տրանսպորտ, ինչպես նաև կարգավորված պահեստային աշխատանք:

 

Ռեժիմային  բեռներին են վերաբերում այն ապրանքները, որոնք կարող են մարդկանց  և շրջապատող միջավայրի համար վտանգ ներկայացնել, կամ կարող են շուտ վնասվել: Սրանցից յուրաքանչյուրը փոխադրման ժամանակ ունի հատուկ մոտեցման կարիք, որը ենթադրում է լրացուցիչ  սարքերի ու հարմարանքների կիրառում փոխադրման ընթացքում՝ ջերմաստիճանի պահպանման և  այլ պայմանների ապահովման համար:


Բացի այդ, բեռները կարող են լինել ստանդարտ և ոչ ստանդարտ, հավաքական և ոչ կոնտեյներային:

 

Ստանդարտ բեռներ են համարվում համակարգչային տեխնիկան, արդյունաբերական սարքավորումները, կենցաղային տեխնիկան, թեթև արդյունաբերության ապրանքները (հագուստ, կոշիկ), շինարարական ապրանքներ, ֆուրնիտուրա և կահույք, սանտեխնիկա,  բժշկական ապրանքներ, սնունդ և այլն:

 

Ոչ ստանդարտ բեռները  այն բեռներն են որոնց պարամետրերը գերազանցում են նորմատիվները, որոնք հաստատված են բեռնափոխադրումների համար օրենսդրությամբ: Դրանց փոխադրման համար ձևակերպվում են հատուկ թույլտվությունների փաստաթղթեր: Ոչ ստանդարտ բեռներ են համարվում նաև  ալկոհոլային և ծխախոտային արտադրանքները, ապակյա իրերը, քարե և կերամիկական արտադրանքները:

 

Հավաքական բեռները տարատեսակ բեռների ամբողջություն են, որը կազմաձևված է այնպես, որ հնարավոր լինի ապահովել առավելագույնս հարմար և ժամանակին առաքում տարբեր ստացողներին: Այս տարատեսակը այժմ ունի մեծ պահանջարկ, քանի որ չափազանց հարմարավետ է թե՛ պատվիրատուի և թե՛ փոխադրողի համար:

 

Բեռնախցիկային բեռներն իրենցից ներկայացնում են ապրանքների այն խումբը, որոնց փոխադրման համար անհրաժեշտ է բեռնախցիկ: Դրա առաջադրանքն է՝ ապահովել փխրուն , ազատ կամ հեղուկ վիճակում գտնվող բեռների  պահպանումը,


Առհասարակ բեռների  փոխադրումը պատասխանատու  գործընթաց է, որի ընթացքում բեռները ենթարկվում են ռիսկի՝ կապված չնախատեսված իրավիճակների հետ, ենթարկվում են  հնարավոր դեֆորմացիաների, հատկությունների փոփոխման և այլն: Որպեսզի մաքսիմալ նվազեցվեն վերոնշյալ ռիսկերը անհրաժեշտ է հաշվի առնել բեռների տրանսպորտային հատկանիշները:

Ցանկացած տեսակի փոխադրումների ժամանակ ապրանքների մեծամասնությունն ընդունվում է փաթեթավորմանբ: Փաթեթավորումն ապահովում է բեռի պահպանումը փոխադրման , բարձման-բեռնաթափման աշխատանքների ժամանակ: Բացի նրանից, որ փաթեթավորումը հանդիսանում է բեռի ամբողջականության պահպանման կարևոր պայման, այն նաև հնարավորություն է տալիս առանձնացնել բեռնափոխադրման միավորներ (ըստ քաշի կամ զանգվածի), կարգավորել բեռների քանակական ցուցանիշները դրանց բարձման և բեռնաթափման ժամանակ, ռացիոնալ օգտագործել բարձման տարածությունները, ապահովել պայմաններ բարձման և բեռնաթափման գործընթացների, բեռների փաթեթավորման և մակնշման համար:

 

Փաթեթավորման հիմնական տեսակը հանդիսանում է տարան: Բեռների փոխադրման համար օգտագործվում է տրանսպորտային տարան (տարա որի միջոցով ձևավորվում է ինքնուրույն տրանսպորտային միավոր): Չնայած լինում են դեպքեր, երբ ըստ վաճառողի ու գնորդի պայմանավորվածության ապրանքն ընդունվում է փոխադրման սպառողական տարայով:

Տարաների դասակարգումն իրականացվում է ըստ ձևի: Բեռնափոխադրումների ժամանակ օգտագործվող ամենատարածված տրանսպորտային տարաները հետևալներն են՝

 

Արկղեր

Արկղ ասելով հասկացվում է բոլոր կողմերից փակ տրանսպորտային տարա, որն ունի ուղղանկյուն հիմք, կողային պատեր, լինում է ծածկով կամ առանց դրա: Պատրաստված է լինում փայտից, ֆաներաներից, մետաղներից, պլաստմասսային կամ մի քանի փաթեթավորման նյութերի համադրությունից: Արկղերը նախատեսված են ծանր և կոտրվող ապրանքների փաթեթավորման համար:

 

Տակառներ

Տակառներն իրենցից ներկայացնում են տրանսպորտային տարա, որն ունի գլանաձև տեսք: Ամրացված է օղակներով, որպեսզի հեշտ կազմվի շարքը և չգլորվի: Տակառները կարող են պատրաստված լինել փայտից, մետաղից կամ պլաստմասսայից: Տակառներն օգտագործվում են առավելապես մեծ քանակությամբ հեղուկ վիճակում գտնվող ապրանքների փոխադրման ժամանակ: Այս տարաների օգտագործման նպատակահարմարավետությունը սահմանվում է ըստ համապատասխան ապրանքի  նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի:

 

Պարկեր

Պարկեր են համարվում տրանսպորտային տարաների այն տեսակները, որոնք ունեն հատակ և կողային մասեր, փափուկ մակերես և ձեռքի ձև: Պարկերի վզիկը պետք է լինի փակ կամ բաց: Պարկերը պետք է ապահով փակվեն և պետք է բացառվեն ինքնուրույն քանդման հնարավորությունները:

 

Ռուլոններ, տոպրակներ

Կարող են օգտագործվել որպես փաթեթավորում, եթե կա այնպիսի ապրանք, որը կարող է ենթարկվել մեխանիկական ազդեցությունների (հարվածներ, սեղմումներ, հրումներ), կեղտոտման, փաթեթավորված են ամուր և հուսալի նյութով և ապահով փակված են: Փաթեթավորման ամրությունը կարող է ավելանալ ի հաշիվ փայտե փեղկային եզրերի: Չնայած սրան՝ պետք է ամուր կապվեն: Թղթից, գործվածքից, գոֆրոստվարաթղթից, պլաստմասսայե թաղանքից փաթեթանյութը  կարող է լինել բավարար:

 

Վանդակներ կենդանիների համար

Սրանք պետք է լինեն բավականին ամուր, ունենան հարթ և առանց առանձնացումների հատակ և կառուցված լինեն այնպես, որ ցանկացած դեպքում հնարավոր լինի օդի հոսք: Ճաղերի միջև հեռավորությունը պետք է լինի այնպիսին, որ կենդանու մարմնի մասերը դուրս չգան: Դռները և փականները պետք է ֆիքսված լինեն, որպեսզի չբացվեն:

 

Պալլետներ

Պալլետների այս կամ այն հատկանիշները հնարավորություն են տալիս դրանք առանձնացնել ըստ տեսակների: Հաշվի են առնվում մի քանի տարբեր ցուցանիշներ՝ պալլետի ընդհանուր չափեր, պալլետի տախտակների լայնություն, երկարություն և հաստություն, այդ տախտակների քանակը պալլետի մեջ, պալլետների արտադրության տեխնիկական պայմաններ և այլն: Պալլետների հիմնական տեսակները և դրանց օգտագործման առանձնահատկությունները հետևյալներն են՝

 

Սերտիֆիկացված եվրոպալլետ (EUR պալլետ)

Չափերը՝ 800x1200x145 մմ

 

Սերտիֆիկացվասծ ֆինպալլետ (FIN պալլետ)
Չափերը՝ 1000x1200x145 մմ

Տրանսպորտային ոչ միանգամյա պալլետներ

Այս պալելտների պարամետրերը համապատասխանում են եվրո և ֆին չափերին՝ միայն տախտակների 20-22մմ հաստությամբ

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՏՈՒՆ

Հասցե: Իսակովի 10, ք. Երևան,

Հեռ: (374 10) 52-81-93, (374 10) 52-82-01

 

ԱՅՐՈՒՄ-ՋԻԼԻԶԱ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ

Հասցե: Այրում երկաթգիծ կայարան, Լոռու Մարզ

Հեռախոս (37460) 548680

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑ-ՎԱԾ ՄԱՔՍԱՏՈՒՆ

Հասցե: Արշակունյաց 127/21, ք. Երևան

Հեռ: (37460)547311

 

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ

Հասցե: ՀՀ, 0082,  Ծովակալ Իսակովի 10, Ք. Երևան,

Հեռախոս:  (374 60) 54-37-01

 

ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ

Հասցե: Բագրատաշեն համայնք, Տավուշի մարզ          

Հեռախոս: (374 10) 28-45-71

 

ԲԱՎՐԱՅԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ

Հասցե: Բավրա համայնք, Շիրակի մարզ

Հեռ: (37410)285829, (374 312) 6-10-94

 

ԳՈԳԱՎԱՆ-ՊՐԻՎՈԼՆՈՅԵ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ

Հասցե: Պռիվոլնոյե համայնք, գ. Գոգավան, Լոռու մարզ:

Հեռախոս:  (374 254) 6-00-02

 

ԳՈՒԳԱՐՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ

Հասցե: Մոսկովյան 44, Ք. Վանաձոր, Լոռու Մարզ

Հեռ: (37460)548700, (374 322) 4-03-70  

 

 «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԱՔՍԱՏՈՒՆ

Հասցե: Զվարթնոց օդանավակայան, ք. Երևան,

Հեռ: (37460) 546200

 

ՄԵՂՐԻԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ

Հասցե: Կարճևանի համայնք, Սյունիքի մարզ

Հեռ: (37460) 54 73 33

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ

Հասցե: Իսակովի 10, ք. Երևան

Հեռ: (37460) 54 38 00

 

«ՇԻՐԱԿԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ

Հասցե: Շիրակի օդանավակայան, ք. Գյումրի, Շիրակի մարզ

Հեռ: (374 312) 6-10-93

 

ՇԻՐԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ

Հասցե: Խորենացի 21, ք. Գյումրի, Շիրակի մարզ

Հեռ: (37460) 579000, (374 312) 3-20-24

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ

Հասցե: Շաքիի համայնք, Սյունիքի մարզ

Հեռ: (374 10) 28-58-26,

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐ

 

 

1.  «Ձյունիկսառնարան» ՍՊԸ
ք. Երևան, Արշակունյաց 9
52-62-00


2. «Տրանս-սերվիս» ՍՊԸ
ք. Երևան, Շիրակի 43
42-00-01


3. «Ապավեն» ՍՊԸ
ք. Երևան, Արարատյան 43
46-44-99


4.Երևանի Ուրարտու Ա/Մ ԲԲԸ
ք. Երևան, ԱրինԲերդի 12
47-46-31


5.«Ֆիրմա Նյու» ՍՊԸ
Կոտայքիմարզ, գ.Առինջ
28-53-48


6. «Հայկ» ՓԲԸ
ք. Երևան, ԱրինԲերդի 11
47-00-32


7.  «ԱՄԳՕՏրանսսերվիս» ՍՊԸ
ք. Երևան, Թեյշեբանի 10
47-42-32


8. «Զանգեզուր Տերմինալ» ՍՊԸ
ք. Կապան, գործարանայաինփ, Բազայիտարածք
285-6-65-00


9. «Տրանս-Ալյանս»
ք. Երևան, Արարատյան 90/10
52-95-98


10. «Արմենիա միջ. օդանավակայաննր» ՓԲԸ
«Զվարթնոց» օդ. բեռնայինհամալիր
49-30-00-/72-12/


11. «Մետէքսիմ» ՍՊԸ
ք. Երևան, Արտաշատիխճուղի 15/1
49-96-36

ALL IN (All Inclusive) –Նշանակում է, որ փոխադրման արժեքը ներառում է, բոլոր ծախսերը որոնք ենթադրվում են փոխադրման պայմանով: Օրինակ, եթե խոսքը գնում է LILO  պայմանով փոխադրման մասին, ապա նշանակում է որի փոխադրման արժեքի մեջ բացի բեռնման-բեռնաթափման ծախսերից, ներառվում են նաև ուղեկցեղ այլ ծախսեր, ինչպիսիք են BAF-ը, CAF-ը և այլն:

B/L (Bill of Lading) – Բեռի փոխադրման փաստաթուղթ, որը փոխադրողի կողմից տրվում է բեռի տիրոջը (սեփականատիրոջը):  Հաստատում է փոխադրվող բեռի նկատմամբ սեփականության իրավունքը: Կարող է կազմվել ներկայացնողի կողմից, բեռը ստացողի անունով (անվանական), ստացողի կամ ուղարկողի պատվերով:

BAS (Base Rate)- բազային գին

BAF (Bunker Adjustment Factory) – Լրացուցիչ ծախս, որն ավելանում փոխադրման բազային գնառաջարկին, որի մեծությունը կախված է միջազգային շուկայում վառելիքի գնից: Կարող է փոփոխվել ամեն ամիս կամ ամեն եռամսյակ: Սովորաբար չափվում է TEU –ով: (օրինակ 500USD/TEU)

BFR – ծովային բեռնափոխադրում

Booking – Նավի վրա ամբողջական կամ մասնակի տեղի (բեռնատարողության) ամրագրում բեռի փոխադրման համար:

CAF (Currency Adjustment Factor) – Բազային գնառաջարկին ավելացող լրացուցիչ ծախս: Մեծությունը կախված է արժույթի փոխարժեքի տատանումներից: Կարող է փոփոխվել ամեն ամիս կամ ամեն եռամսյակ: Սովորաբար նշվում է փոխադրման գնային առաջարկի որոշակի % ային արտահայտությամբ:

Carrier – Փոխադրման այն կողմն է,  որն օգտագործում է սեփական կամ վարձակալությամբ վերցրած տրանսպորտային միջոցներ բեռների փոխադրման համար՝ բեռը ուղարկողի հետ կնքված պայմանագրի համաձայն:

Certificate of Origin (Ծագման Սերտիֆիկատ) – փաստաթուղթ, որը հաստատում է այն փաստը, որ արտահանվող ապրանքն արտդարված է տվյալ տեղում:

Charter– իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ և օգտագործողի միջև պայմանագիր ՝ որոշակի ժամանակով կամ որոշակի երթուղու համար տրանսպորտային միջոցի վարձակալության վերաբերյալ: 

C.O.C (Сarrier’s Оwned Container) – բեռնախցիկը հանդիսանում է փոխադրողի սեփականությունը

Consignee – բեռը ստացողը:

CUC (Chassis Using Charge) - сбор за пользование шасси;

CY (Container yard) –բեռնախցիկային տերմինալ

DС (Dry container) – համարվում է բեռնախցիկի տեսակ (չոր բեռնախցիկ): Նախատեսված է «չոր» բեռների փոխադրման համար, որոնք չեն պահանջում հատուկ ջերմաստիճանային ռեժիմ:

DDF (Documentation Fee - Destination) – Առաքման նավահանգստում փաստաթղթային ծախս:

Detention– տուգանքներ, որոնք նշանակովում են բեռնախցիկների թույլատրելի նորմատիվներից ավելի օգտագործելու համար՝ տերմինալից դուրս գալու պահից սկսած մինչև դատարկ բեռնախցիկը հետ նավահանգիստ ուղարկելը:

DHC (Handling Charge - Destination) – Առաքման նավահանգստում բեռնաթափման ծախսեր:

Discharging – Բեռնաթափում

DOCS (documentation), DocsFee – Տեղական գործակալի ծախսերը փաստաթղթերի ձևակերպման համար` թե բեռնագրի, թե բեռնախցիկի համար:

DOOR TO DOOR – դռնից դուռ –Բեռի ուղարկման/ստացման պայման, որը նշանակում է, որ փոխադրման արժեքը ներառում է բորոր ծառայությունները ուղարկողի պահեստի դռնից/մինչև ստացողի պահեստ:

ETA (Estimeted Time of Arrival) – ժամանման սպասվող ամսաթիվ

ETD (Estimated Time of Departure) – ուղարկման սպասվող ամասաթիվ

Feeder– Ծովային փոխադրող, որն իրականացնում է բեռների (բեռնախցիկների) փոխադրումը փոքր ջրային տարածքներում, նավահանգիստների միջև կարճ տարածության վրա, որպես կանոն բեռնման նավահանգստից փոխադրող նավ:

FFC (Freight Forwarder Commission/Brokerage - Origin) – բրոքերային վճար:

FI (Free In) – ազատ է բարձումից- Փոխադրման պայման է, որը նշանակում է, որը փոխադրման վճարը չի ներառում նավի վրա բարձման ծախսը:

FICY (Free in/Container yard) – Նավահանգստում բարձումն իրականացնում է ուղարկողը, իսկ առաքումը բեռնախցիկային տերմինալ՝ ծովային գիծը:

FIFO (Free in/Free out) – բարձում-բեռնաթափում ուղարկողի հաշվին

FILO (Free in/Liner out) – բարձումը ուղարկողի հաշվին, բեռնաթափումը ծովային գծի հաշվին:

FIOS (Free in/out) – բարձում-բեռնաթափումը ուղարկողի հաշվին:

FCL (Full Container Loading) – 1 պատվիրատուի բեռով ամբողջական բարձված բեռնախցիկ:

FO (Free Out) – առանց բեռնաթափման, փոխադրման պայման է, որը նշանակում է, որ փոխադրման արժեքը չի ներառում նավի բեռնաթափման ծախսը:

Freight– բեռի փոխադրման վճար

GRI – բազային գնառաջարկի նախատեսված բարձրացում որոշակի ամսաթվից:

Gross Weight (Բրուտո քաշ) – ապրանքի քաշն է սպառողական և տրանսպորտային փաթեթավորման  հետ միասին:

HC (High Cube) – Բեռնախցիկի տեսակ: Սա ավելի մեծ տարողությամբ բեռնախցիկ է՝ ի հաշիվ ստանդարտից ավելի մեծ բարձրության: 

Heavy Lift Charge – բեռի լրացուցիչ (ավելորդ) քաշի ծախս

IMO Surcharge – վտանգավոր բեռների լրացուցիչ ծախ:

INCOTERMS (International Commercial Terms) -Միջազգային առևտրային տերմինների համակարգ, որը հրապարակվել է Միջազգային առևտրային պալատի կողմից:

ISPS – նավահանգստում անվտանգության ծախս

LCL (Less Container Loading) – բեռնախցիկ, որը բարձված է տարբեր պատվիրատուների համար, հավաքական բեռ:

LI (Liner In) – Բարձման պայման, որ նշանակում են, որ նավի վրա բարձման ծախսերը ներառված են փոխադրման արժեքի մեջ:

LI-Door (Liner in / Door) – բարձումը նավահանգստում ծովային գծի հաշվին,  առաքումը մինչ պատվիրատուի պահեստ:

LIFO (Liner in/Free out) – բարձումը ծովային գծի հաշվին, բեռնաթափումը ուղարկողի հաշվին:

LILO (Liner in/out) – բարձումն ու բեռնաթափումը ծովային գծի հաշվին, այսինքն ներաառված են փոխադրման արժեքի մեջ՝ ամբողջական գծային պայմաններ:

LO (Liner Out) – Պայման, որը նշանակում է, որ նավից բեռնթափման ծախսերը ներառված են փոխադրման արժեքի մեջ:

Loading - բարձում

Manifest– Փաստաթուղթ է, որը պարունակում է մի շարք բեռնագրեր և ներկայացվում է մաքսատանը, ինչպես նաև նշանակման նավահանգստի գործակալներին: Սովորաբար այն ներառում է հետևյալ տվյալները՝ նավի անվանումը, բարձման նավահանգիստը, բեռնագրերի համարները, ըստ յուրաքանչյուր բեռնագրի ապրանքի անվանումը, քանակը, քաշը և ծավալը, բեռն ուղարկողի ու ստացողի անվանումները, բեռի մակնշումը:

Laytime–Այն ժամանակահատվածն է, որի ընթացքում փոխադրողը բեռի բարձման համար տրամադրում է նավ, առանց լրացուցիչ վճարների, որոշվում է կողմերի համաձայնությամբ, եթե ընդունող նավահանգստում բացակայում են այլ համաձայնություններ ժամկետների հետ կապված:

Notify party – փոխադրման այն կողմ է, որին փոխադրողը պետք է տեղյակ պահի բեռի ժամանման մասին: Սովորաբար լինում է էքսպեդիտորը կամ ստացողի ներկայացուցիչը նավահանգստում:

ODF (Documentation Fee - Origin) – Ուղարկման նավահանգստում փաստաթղթերի ձևակերպման վճար

OT (Oреn Tор) -  Բեռնախցիկի տեսակ է, որի վերնամասը բաց է և փոխադրման ժամանակ փակվում է բրեզենտով:

OHC (Handling Charge - Origin) – Ուղարկման նավահանգստում բարձման աշխատանքների ծախս:

POD (Port of Delivery) – առաքման նավահանգիստ

POL (Port of Loading) – բարձման նավահանգիստ

PSE (Port Security Charge - Export) – արտահանման ժամանակ նավահանգստում անվտանգության ծախս

PSS (Peak Season Surcharge) – Տարվա որոշակի ժամանակահատվածում Բեռնափոխադրումների ծավալի սեզոնային ավելացման հետ կապված գնային ավելացումներ

PCS (Port Congestion Surcharge) – Նավահանգստի բեռնախցիկային տարածքների վերաբարձման հետ կապված ավելացումներ:

Quality Certificate (Որակի Սերտիֆիկատ)- փաստաթուղթ է, որը հաստատում է ապրանքի համապատասխանությունը որակի ցուցանիշներին, տեխնիկական բնութագրիչներին, կենդանիների և մարդկանց կյանքի, շրջապատող միջավայրի անվտանգության ապահովման պահանջներին

RF (Reefer container) – բեռնախցիկի տեսակ է: Սառնարանային բեռնախցիկ է, նախատեսված է այն բեռների փոխադրման համար, որոնք պահանջում են հատուկ ջերմաստիճանային ռեժիմ:

SEA (seafreight),O/F(oceanfreight) – ծովային ֆրախտ (փոխադրում)

SEC (security charges) – նավահանգստում անվտանգության վճար:

Shipper – բեռն ուղարկող (մատակարար)

S.O.C (Shipp er’s Owned Container) – բեռնախցիկը հանդիսանում է մատակարարի (բեռն ուղարկողի) սեփականությունը:

Storage – Օրերի քանակ, որն ավելանում է բեռը նավահանգստում նախատեսված նորմատիվների ավելի պահպանելու ժամանակ: Հաշվարկվում է բեռնախցիկը տերմինալ բեռնաթափելու պահից մինչ այն տերմինալից դուրս հանելը: Սովորաբար որոշվում է TEU ով և ունի աճող աստիճանակարգ (որքան բեռը երկար է մնում նավահանգստում, այնքան ավելի է մեծանում հաջորդ օրվա պահպանման արժեքը)

S.T.C. (Said To Contain)-ասվում է, որ պարունակում է

TC (Tank container) – բեռնախցիկի տեսակ է, նախատեսված է գազային և հեղուկ բեռների փոխադրման համար:

TEU (Twentyfoot Equivalent Unit) – Բեռի չափման միավոր, 1 TEU –ն համարժեք է 1x20' բեռնախցիկի ծավալին, 1x40' բեռնախցիկը համարվում է 2 TEU !

THC (terminal handling charges)- Նավահանգստտում բեռնախցիկների վերաբարձման ծախսեր:

WarRisk – պատերազմական ռիսկեր, կիրառվում են այն նավահանգիստներում, որոնք գտնվում են պատերազմական գոտիներում:

Waybill (Բեռնագիր) – փաստաթուղթ է, որով ձևակերպում է տարբեր ապրանքների ընդունումն ու հանձնումը և փոխադրումը: Կարգավորում է բեռն ուղարկողի (մատակարարի), փոխադրողի և ստացողի միջև հարաբերությունները:

Wharfage – նավահանգստային ծախս

WSC (Winter Surcharge) – Ձմռան ընթացքում գործող ծախս է:   Այն հատուկ է այն նավահանգիստներին, որտեղ կա հնարավորություն սառուցապատման: