Բեռների տրանսպորտային բնութագրիչները

Բեռների տրանսպորտային բնութագրիչը կարելի է ներկայացնել որպես մի քանի բնութագրիչների ամբողջություն: Օրինակ, ռեժիմ, որով պետք է պահպանվի  ապրանքը,  դրա փաթեթավորման տարբերակ (այդ թվում փաթեթանյութերի տարատեսակները), բարձման և փոխադրման տեսակը, բեռի ֆիզիկական և քիմիական  բնութագրիչները, վտանգավորության աստիճանը, ֆիզիկական պարամետրերը (քաշ, ծավալ),  բնության ազդակների նկատմամբ զգայունությունը և այլն:

 

Ըստ դասակարգման բենռերը լինում  են   ռեժիմային, փոխադրամիջոցի հատակին լցնովի, ընդհանուր, ինչպես նաև կենդանի բեռներ:


Լցնովի բեռները փոխադրման համար պահանջում են հատուկ տրանսպորտ, ինչպես նաև կարգավորված պահեստային աշխատանք:

 

Ռեժիմային  բեռներին են վերաբերում այն ապրանքները, որոնք կարող են մարդկանց  և շրջապատող միջավայրի համար վտանգ ներկայացնել, կամ կարող են շուտ վնասվել: Սրանցից յուրաքանչյուրը փոխադրման ժամանակ ունի հատուկ մոտեցման կարիք, որը ենթադրում է լրացուցիչ  սարքերի ու հարմարանքների կիրառում փոխադրման ընթացքում՝ ջերմաստիճանի պահպանման և  այլ պայմանների ապահովման համար:


Բացի այդ, բեռները կարող են լինել ստանդարտ և ոչ ստանդարտ, հավաքական և ոչ կոնտեյներային:

 

Ստանդարտ բեռներ են համարվում համակարգչային տեխնիկան, արդյունաբերական սարքավորումները, կենցաղային տեխնիկան, թեթև արդյունաբերության ապրանքները (հագուստ, կոշիկ), շինարարական ապրանքներ, ֆուրնիտուրա և կահույք, սանտեխնիկա,  բժշկական ապրանքներ, սնունդ և այլն:

 

Ոչ ստանդարտ բեռները  այն բեռներն են որոնց պարամետրերը գերազանցում են նորմատիվները, որոնք հաստատված են բեռնափոխադրումների համար օրենսդրությամբ: Դրանց փոխադրման համար ձևակերպվում են հատուկ թույլտվությունների փաստաթղթեր: Ոչ ստանդարտ բեռներ են համարվում նաև  ալկոհոլային և ծխախոտային արտադրանքները, ապակյա իրերը, քարե և կերամիկական արտադրանքները:

 

Հավաքական բեռները տարատեսակ բեռների ամբողջություն են, որը կազմաձևված է այնպես, որ հնարավոր լինի ապահովել առավելագույնս հարմար և ժամանակին առաքում տարբեր ստացողներին: Այս տարատեսակը այժմ ունի մեծ պահանջարկ, քանի որ չափազանց հարմարավետ է թե՛ պատվիրատուի և թե՛ փոխադրողի համար:

 

Բեռնախցիկային բեռներն իրենցից ներկայացնում են ապրանքների այն խումբը, որոնց փոխադրման համար անհրաժեշտ է բեռնախցիկ: Դրա առաջադրանքն է՝ ապահովել փխրուն , ազատ կամ հեղուկ վիճակում գտնվող բեռների  պահպանումը,


Առհասարակ բեռների  փոխադրումը պատասխանատու  գործընթաց է, որի ընթացքում բեռները ենթարկվում են ռիսկի՝ կապված չնախատեսված իրավիճակների հետ, ենթարկվում են  հնարավոր դեֆորմացիաների, հատկությունների փոփոխման և այլն: Որպեսզի մաքսիմալ նվազեցվեն վերոնշյալ ռիսկերը անհրաժեշտ է հաշվի առնել բեռների տրանսպորտային հատկանիշները: