Վտանգավոր բեռներ են համարվում հատուկ անվտանգության միջոցների կիրառում պահանջող նյութերը. դրանք բարձր վտանգ ունեցող, ֆիզիկաքիմիական ՀՍՏ 19433-88 հատկություններով օժտված նյութերն են:
Վտանգավոր բեռների դասակարգեր
Ամեն դասակարգի վտանգավոր բեռները` համապատասխան իրենց ֆիզիկաքիմիական հատկանիշների, վտանգավորության աստիճանի և տեսակների բաժանվում են ենթակարգերի, դասակարգերի և խմբերի (ըստ ՀՍՏ 19433-88)
1. Դաս
1 - պայթուցիկ նյութեր, որոնք իրենց հատկանիշներով կարող են պայթել, հրդեհ առաջացնել, ինչպես նաև պայթուցիկ հեղուկներ և նյութեր պարունակող սարքավորումներ, որոնք նախատեսված են պիրոտեխնիկ ազդեցության ստացման համար
• ենթակարգ 1.1 - պայթյունավտանգ պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք ունեն զանգվածային հրդեհի վտանգ, երբ պայթյունը միանգամից ոչնչացնում է ամբողջ բեռը
• ենթակարգ 1.2- պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք մասսայականորեն չեն պայթում
• ենթակարգ 1.3 - պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք հրդեհի վտանգ են ներկայացնում փոքր պայթյունի դեպքում կամ անգամ առանց դրա
• ենթակարգ 1.4 - պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք փոխադրման ժամանակ սակավ վտանգ են ներկայացնում պայթյունի համար ինքնուրույն բռնկման դեպքում և չեն վնասում սարքերն ու փաթեթները
• ենթակարգ 1.5 - զանգվածային պայթույնավտանգ նյութեր, որոնք քիչ զգայուն են և փոխադրման ընթացքում դրանց բռնկումից քիչ հավանական է պայթյունի առաջացումը
• ենթակարգ 1.6 - Արտադրանքներ, նյութեր, որոնք պարունակում են բացառապես ոչ պայթուցիկ նյութեր, պայթյունի վտանգ գրեթե չեն ներկայացնում, զանգվածային պայթյուն չեն առաջացնում
2. ԴԱՍ
2 – սառեցմամբ հեղուկացված, սեղմված գազեր, որոնք լուծված են ճնշման տակ և համապատասխանում են հետևյալ պահանջներից գոնե մեկին
• 50C –ի դեպքում գոլորշիների 3 кгс/смЧЗОО кПа)-ից ավելի կամ հավասար բացարձակ ճնշում
• 50C –ից ցածր կրիտիկական ջերմաստիճան
Ըստ ֆիզիկական վիճակի գազերը բաժանվում են`
• Սեղմված գազեր, որոնց ջերմաստիճանը 10С- –ից ցածր է
• Հեղուկ գազեր, որոնք ունեն 10C-ին հավասար կամ բարձր ջերմաստիճան, բայց ոչ ավելի 70 C- ից
• Հեղուկ գազեր, որոնց կրիտիկական ջերմաստիճանը բարձր է կամ հավասր 70C-ի:
• ճնշման տակ լուծված
• Սառեցմամբ հեղուկացված
• Հատուկ միջոցների ազդեցության տակ ընկնող աէրոզոլներ և սեղմված գազեր
Ենթակարգեր
• ենթակարգ 2.1 - չհրկիզվող գազեր
• ենթակարգ 2.2 - չհրկիզվող թունավոր գազեր
• ենթակարգ 2.3 - դժվար հրկիզվող գազեր
• ենթակարգ 2.4 - հեշտ հրկիզվող թունավոր գազեր
• ենթակարգ 2.5 - քիմիապես անկայուն գազեր
• ենթակարգ 2.6 - քիմիապես անկայուն, թունավոր գազեր
3. ԴԱՍ
3 - դյուրավառ հեղուկներ, հեղուկների խառնուրդներ, ինչպես նաև, լուծույթում կամ սուսպենզիաներում պինդ նյութեր պարունակող հեղուկներ, որոնք անջատում են դյուրավառ գոլորշիներ, որոնք ունեն փակ հալեցում բռնկման 61C և ցածր ջերմաստիճան
• ենթակարգ 3.1 - դյուրավառ հեղուկներ բռնկման ցածր ջերմաստիճանով և հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում ցածր է -18C, կամ որոնք ունեն բռնկման ջերմաստիճան բացի դյուրավառությունից այլ վտանգավոր հատկությունների հետ համադրման արդյունքում
• ենթակարգ 3.2 - Միջին բռնկման ջերմաստիճանով դյուրավառ հեղուկներ՝ փակ հալամանում -18C-ից մինչև +23C է բռնկման ջերմաստիճանով
• ենթակարգ 3.3 - բռնկման բարձր ջերմաստիճանով դյուրավառ հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում 23C-ից 61C է
4.ԴԱՍ
4 - դյուրավառ նյութեր (բացի որպես պայթյունավտանգ դասակարգվածներից) որոնք տեղափոխման ժամանակ ընդունակ են հեշտ վառվել ներքին բռնկման աղբյուրներից`շփման, խոնավության կլանման, ինքնաբուխ քիմիական ռեակցիաների, ինչպես նաև տաքանալու հետևանքով
• ենթակարգ 4.1 - դյուրավառ պինդ նյութեր, որոնք ընդունակ են հեշտ բռնկվել և ակտիվորեն այրվել բռնկման արտաքին աղբյուրների կարճատև ներգործության արդյունքում (կայծի,կրակի կամ շփման)
• ենթակարգ 4.2 - դյուրավառ նյութեր, որոնք տեղափոխման սովորական պայմաններում կարող են ինքնուրույն տաքանալ և բռնկվել
• ենթակարգ 4.3 - Նյութեր, որոնք ջրի հետ շփման ժամանակ արտադրում են բռնկվող գազեր
5. ԴԱՍ
5 - Օքսիդացնող նյութեր և օրգանական պերօքսիդներ, որոնք ընդունակ են հեշտությամբ անջատել թթվածին, նպաստել այրմանը, ինչպես նաև համապատասխան պայմաններում, կամ այլ նյութերի հետ խառնուրդի դեպքում կարող են հանգեցնել ինքնայրման և պայթյունի
• ենթակարգ 5.1 - Օքսիդացնող նյութեր, որոնք ինքնաբերաբար այվող չեն, բայց նպաստում են այլ նյութերի բռնկմանը, և այրման ժամանակ անջատում են թթվածին, ինչի հետևանքով էլ մեծացնում են կրակի ինտենսիվությունը
• ենթակարգ 5.2 - Օրգանական պերօքսիդներ, որոնք մեծամասամբ այրվող են, կարող են հանդես գալ որպես օքսիդացնող նյութեր և վտանգավոր կերպով փոխազդել այլ նյութերի հետ: Դրանցից շատերը հեշտ վառվում են և զգայուն են հարվածի և շփման նկատմամբ
6. ԴԱՍ
6 - Թունավոր և վարակիչ նյութեր, որոնք օրգանիզմի ներսում հայտնվելու, կամ մաշկի և արցունքագեղձի հետ շփման արդյունքում ընդունակ են հանգեցնել թունավորման, հիվանդության կամ մահվան
• ենթակարգ 6.1 - Թունավոր (տոկսիկային) նյութեր, որոնք ընդունակ են հանգեցնել թունավորման շնչելու ժամանակ (գոլորշի, փոշի), օրգանիզմի ներսում հայտնվելու, կամ մաշկի հետ շփման արդյունքում
• ենթակարգ 6.2 - Հիվանդությունների հանգեցնող միկրոօրգանիզմներ պարունակող նյութեր, որոնք վտանգավոր են մարդկանց և կենդանիների համար
7. ԴԱՍ
7 - Ռադիոակտիվ նյութեր ավելի քան 70 кБк/кг (2 нКи/г) տեսակարար ակտիվությամբ
8.ԴԱՍ
8 - կոռոզիոն նյութեր, որոնք հանգեցնում են մաշկի, արցունքագեղձի և շնչուղիների վնասման, մետաղների կոռոզիայի, տրանսպորտային միջոցների, կառույցների և բեռների վնասման, ինչպես նաև օրգանական և որոշ քիմիական նյութերի հետ փոխազդեցության արդյունքում կարող են հանգեցնել հրդեհների
• ենթակարգ 8.1 - թթուներ
• ենթակարգ 8.2 - ալկալիներ
• ենթակարգ 8.3 - տարբեր այրող և կոռոզիոն նյութեր
9. ԴԱՍ
9 - Տեղափոխման ժամանակ համեմատաբար ցածր վտանգ ներկայացնող նյութեր, որոնք չեն դասվում վերոհիշյալ որևէ դասի մեջ, բայց պահանջում են իրենց նկատմամբ կիրառել սահմանված կանոններ տեղափոխման և պահպանման ժամանակ
• ենթակարգ 9.1 - Պինդ և հեղուկ վառվող նյութեր, որոնք իրենց հատկություններով չեն դասվում 3-րդ և 4-րդ դասին, բայց որոշակի պայմաններում կարող են լինել հրդեհավտանգ (վառվող հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ ամանում +61C-ից մինչև +100C է, մանրաթելեր և համանման այլ նյութեր)
• ենթակարգ 9.2 - Նյութեր, որոնք որոշակի պայմաններում դառնում են այրող և կոռոզիոն