ALL IN (All Inclusive) –Նշանակում է, որ փոխադրման արժեքը ներառում է, բոլոր ծախսերը որոնք ենթադրվում են փոխադրման պայմանով: Օրինակ, եթե խոսքը գնում է LILO պայմանով փոխադրման մասին, ապա նշանակում է որի փոխադրման արժեքի մեջ բացի բեռնման-բեռնաթափման ծախսերից, ներառվում են նաև ուղեկցեղ այլ ծախսեր, ինչպիսիք են BAF-ը, CAF-ը և այլն:
B/L (Bill of Lading) – Բեռի փոխադրման փաստաթուղթ, որը փոխադրողի կողմից տրվում է բեռի տիրոջը (սեփականատիրոջը): Հաստատում է փոխադրվող բեռի նկատմամբ սեփականության իրավունքը: Կարող է կազմվել ներկայացնողի կողմից, բեռը ստացողի անունով (անվանական), ստացողի կամ ուղարկողի պատվերով:
BAS (Base Rate)- բազային գին
BAF (Bunker Adjustment Factory) – Լրացուցիչ ծախս, որն ավելանում փոխադրման բազային գնառաջարկին, որի մեծությունը կախված է միջազգային շուկայում վառելիքի գնից: Կարող է փոփոխվել ամեն ամիս կամ ամեն եռամսյակ: Սովորաբար չափվում է TEU –ով: (օրինակ 500USD/TEU)
BFR – ծովային բեռնափոխադրում
Booking – Նավի վրա ամբողջական կամ մասնակի տեղի (բեռնատարողության) ամրագրում բեռի փոխադրման համար:
CAF (Currency Adjustment Factor) – Բազային գնառաջարկին ավելացող լրացուցիչ ծախս: Մեծությունը կախված է արժույթի փոխարժեքի տատանումներից: Կարող է փոփոխվել ամեն ամիս կամ ամեն եռամսյակ: Սովորաբար նշվում է փոխադրման գնային առաջարկի որոշակի % ային արտահայտությամբ:
Carrier – Փոխադրման այն կողմն է, որն օգտագործում է սեփական կամ վարձակալությամբ վերցրած տրանսպորտային միջոցներ բեռների փոխադրման համար՝ բեռը ուղարկողի հետ կնքված պայմանագրի համաձայն:
Certificate of Origin (Ծագման Սերտիֆիկատ) – փաստաթուղթ, որը հաստատում է այն փաստը, որ արտահանվող ապրանքն արտդարված է տվյալ տեղում:
Charter– իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ և օգտագործողի միջև պայմանագիր ՝ որոշակի ժամանակով կամ որոշակի երթուղու համար տրանսպորտային միջոցի վարձակալության վերաբերյալ:
C.O.C (Сarrier’s Оwned Container) – բեռնախցիկը հանդիսանում է փոխադրողի սեփականությունը
Consignee – բեռը ստացողը:
CUC (Chassis Using Charge) - сбор за пользование шасси;
CY (Container yard) –բեռնախցիկային տերմինալ
DС (Dry container) – համարվում է բեռնախցիկի տեսակ (չոր բեռնախցիկ): Նախատեսված է «չոր» բեռների փոխադրման համար, որոնք չեն պահանջում հատուկ ջերմաստիճանային ռեժիմ:
DDF (Documentation Fee - Destination) – Առաքման նավահանգստում փաստաթղթային ծախս:
Detention– տուգանքներ, որոնք նշանակովում են բեռնախցիկների թույլատրելի նորմատիվներից ավելի օգտագործելու համար՝ տերմինալից դուրս գալու պահից սկսած մինչև դատարկ բեռնախցիկը հետ նավահանգիստ ուղարկելը:
DHC (Handling Charge - Destination) – Առաքման նավահանգստում բեռնաթափման ծախսեր:
Discharging – Բեռնաթափում
DOCS (documentation), DocsFee – Տեղական գործակալի ծախսերը փաստաթղթերի ձևակերպման համար` թե բեռնագրի, թե բեռնախցիկի համար:
DOOR TO DOOR – դռնից դուռ –Բեռի ուղարկման/ստացման պայման, որը նշանակում է, որ փոխադրման արժեքը ներառում է բորոր ծառայությունները ուղարկողի պահեստի դռնից/մինչև ստացողի պահեստ:
ETA (Estimeted Time of Arrival) – ժամանման սպասվող ամսաթիվ
ETD (Estimated Time of Departure) – ուղարկման սպասվող ամասաթիվ
Feeder– Ծովային փոխադրող, որն իրականացնում է բեռների (բեռնախցիկների) փոխադրումը փոքր ջրային տարածքներում, նավահանգիստների միջև կարճ տարածության վրա, որպես կանոն բեռնման նավահանգստից փոխադրող նավ:
FFC (Freight Forwarder Commission/Brokerage - Origin) – բրոքերային վճար:
FI (Free In) – ազատ է բարձումից- Փոխադրման պայման է, որը նշանակում է, որը փոխադրման վճարը չի ներառում նավի վրա բարձման ծախսը:
FICY (Free in/Container yard) – Նավահանգստում բարձումն իրականացնում է ուղարկողը, իսկ առաքումը բեռնախցիկային տերմինալ՝ ծովային գիծը:
FIFO (Free in/Free out) – բարձում-բեռնաթափում ուղարկողի հաշվին
FILO (Free in/Liner out) – բարձումը ուղարկողի հաշվին, բեռնաթափումը ծովային գծի հաշվին:
FIOS (Free in/out) – բարձում-բեռնաթափումը ուղարկողի հաշվին:
FCL (Full Container Loading) – 1 պատվիրատուի բեռով ամբողջական բարձված բեռնախցիկ:
FO (Free Out) – առանց բեռնաթափման, փոխադրման պայման է, որը նշանակում է, որ փոխադրման արժեքը չի ներառում նավի բեռնաթափման ծախսը:
Freight– բեռի փոխադրման վճար
GRI – բազային գնառաջարկի նախատեսված բարձրացում որոշակի ամսաթվից:
Gross Weight (Բրուտո քաշ) – ապրանքի քաշն է սպառողական և տրանսպորտային փաթեթավորման հետ միասին:
HC (High Cube) – Բեռնախցիկի տեսակ: Սա ավելի մեծ տարողությամբ բեռնախցիկ է՝ ի հաշիվ ստանդարտից ավելի մեծ բարձրության:
Heavy Lift Charge – բեռի լրացուցիչ (ավելորդ) քաշի ծախս
IMO Surcharge – վտանգավոր բեռների լրացուցիչ ծախ:
INCOTERMS (International Commercial Terms) -Միջազգային առևտրային տերմինների համակարգ, որը հրապարակվել է Միջազգային առևտրային պալատի կողմից:
ISPS – նավահանգստում անվտանգության ծախս
LCL (Less Container Loading) – բեռնախցիկ, որը բարձված է տարբեր պատվիրատուների համար, հավաքական բեռ:
LI (Liner In) – Բարձման պայման, որ նշանակում են, որ նավի վրա բարձման ծախսերը ներառված են փոխադրման արժեքի մեջ:
LI-Door (Liner in / Door) – բարձումը նավահանգստում ծովային գծի հաշվին, առաքումը մինչ պատվիրատուի պահեստ:
LIFO (Liner in/Free out) – բարձումը ծովային գծի հաշվին, բեռնաթափումը ուղարկողի հաշվին:
LILO (Liner in/out) – բարձումն ու բեռնաթափումը ծովային գծի հաշվին, այսինքն ներաառված են փոխադրման արժեքի մեջ՝ ամբողջական գծային պայմաններ:
LO (Liner Out) – Պայման, որը նշանակում է, որ նավից բեռնթափման ծախսերը ներառված են փոխադրման արժեքի մեջ:
Loading - բարձում
Manifest– Փաստաթուղթ է, որը պարունակում է մի շարք բեռնագրեր և ներկայացվում է մաքսատանը, ինչպես նաև նշանակման նավահանգստի գործակալներին: Սովորաբար այն ներառում է հետևյալ տվյալները՝ նավի անվանումը, բարձման նավահանգիստը, բեռնագրերի համարները, ըստ յուրաքանչյուր բեռնագրի ապրանքի անվանումը, քանակը, քաշը և ծավալը, բեռն ուղարկողի ու ստացողի անվանումները, բեռի մակնշումը:
Laytime–Այն ժամանակահատվածն է, որի ընթացքում փոխադրողը բեռի բարձման համար տրամադրում է նավ, առանց լրացուցիչ վճարների, որոշվում է կողմերի համաձայնությամբ, եթե ընդունող նավահանգստում բացակայում են այլ համաձայնություններ ժամկետների հետ կապված:
Notify party – փոխադրման այն կողմ է, որին փոխադրողը պետք է տեղյակ պահի բեռի ժամանման մասին: Սովորաբար լինում է էքսպեդիտորը կամ ստացողի ներկայացուցիչը նավահանգստում:
ODF (Documentation Fee - Origin) – Ուղարկման նավահանգստում փաստաթղթերի ձևակերպման վճար
OT (Oреn Tор) - Բեռնախցիկի տեսակ է, որի վերնամասը բաց է և փոխադրման ժամանակ փակվում է բրեզենտով:
OHC (Handling Charge - Origin) – Ուղարկման նավահանգստում բարձման աշխատանքների ծախս:
POD (Port of Delivery) – առաքման նավահանգիստ
POL (Port of Loading) – բարձման նավահանգիստ
PSE (Port Security Charge - Export) – արտահանման ժամանակ նավահանգստում անվտանգության ծախս
PSS (Peak Season Surcharge) – Տարվա որոշակի ժամանակահատվածում Բեռնափոխադրումների ծավալի սեզոնային ավելացման հետ կապված գնային ավելացումներ
PCS (Port Congestion Surcharge) – Նավահանգստի բեռնախցիկային տարածքների վերաբարձման հետ կապված ավելացումներ:
Quality Certificate (Որակի Սերտիֆիկատ)- փաստաթուղթ է, որը հաստատում է ապրանքի համապատասխանությունը որակի ցուցանիշներին, տեխնիկական բնութագրիչներին, կենդանիների և մարդկանց կյանքի, շրջապատող միջավայրի անվտանգության ապահովման պահանջներին
RF (Reefer container) – բեռնախցիկի տեսակ է: Սառնարանային բեռնախցիկ է, նախատեսված է այն բեռների փոխադրման համար, որոնք պահանջում են հատուկ ջերմաստիճանային ռեժիմ:
SEA (seafreight),O/F(oceanfreight) – ծովային ֆրախտ (փոխադրում)
SEC (security charges) – նավահանգստում անվտանգության վճար:
Shipper – բեռն ուղարկող (մատակարար)
S.O.C (Shipp er’s Owned Container) – բեռնախցիկը հանդիսանում է մատակարարի (բեռն ուղարկողի) սեփականությունը:
Storage – Օրերի քանակ, որն ավելանում է բեռը նավահանգստում նախատեսված նորմատիվների ավելի պահպանելու ժամանակ: Հաշվարկվում է բեռնախցիկը տերմինալ բեռնաթափելու պահից մինչ այն տերմինալից դուրս հանելը: Սովորաբար որոշվում է TEU ով և ունի աճող աստիճանակարգ (որքան բեռը երկար է մնում նավահանգստում, այնքան ավելի է մեծանում հաջորդ օրվա պահպանման արժեքը)
S.T.C. (Said To Contain)-ասվում է, որ պարունակում է
TC (Tank container) – բեռնախցիկի տեսակ է, նախատեսված է գազային և հեղուկ բեռների փոխադրման համար:
TEU (Twentyfoot Equivalent Unit) – Բեռի չափման միավոր, 1 TEU –ն համարժեք է 1x20' բեռնախցիկի ծավալին, 1x40' բեռնախցիկը համարվում է 2 TEU !
THC (terminal handling charges)- Նավահանգստտում բեռնախցիկների վերաբարձման ծախսեր:
WarRisk – պատերազմական ռիսկեր, կիրառվում են այն նավահանգիստներում, որոնք գտնվում են պատերազմական գոտիներում:
Waybill (Բեռնագիր) – փաստաթուղթ է, որով ձևակերպում է տարբեր ապրանքների ընդունումն ու հանձնումը և փոխադրումը: Կարգավորում է բեռն ուղարկողի (մատակարարի), փոխադրողի և ստացողի միջև հարաբերությունները:
Wharfage – նավահանգստային ծախս
WSC (Winter Surcharge) – Ձմռան ընթացքում գործող ծախս է: Այն հատուկ է այն նավահանգիստներին, որտեղ կա հնարավորություն սառուցապատման: